ԻՄ ԵՐԳԵՐԸ

Категория: Поэзия
Զեր ծիւերն եմ աճեցրել կրծքիս տակ,
Հիմա ծաղկեք հայրենիք՛իս ջերմ գրկում,
Զեզ տրված է ազատություն ու կրակ,
Եվ ապրելու երջանիկ բախտ՝ աշխարհքում։
Խոր ներշնչանք, բորբ զգացմունք, ազնիվ լաց.
Ինչ որ ունեմ՝ վստահել եմ ձեզ հավետ,
Թե դուք մեռնեք՝ ես կմեռնեմ մոռացված,
Ու թե ապրեք՝ կապրեմ հավերժ ես ձեզ հետ։
Ես իմ երգում սրբազան հուր եմ վառել՝
ժողովրդի հրամանով գերագույն,
Իմ երզը պարզ ընկերոջս է գուրգուրել,
Քանի անգամ հաղթել է նա թշնամուն։
Ես շեմ ուզում ոչ կարճատև խնդություն,
Ոչ աննշան երշանկաթյան աշխարհում,
Երգ եմ ուզում՝ ճշմարտախոս և արթուն,
Դրա ճամար եմ ես, պայքարում։
Ես չեմ դրժի իմ երդումը հաստատուն
Թե իմ արյան վերջին կաթիլն ուզենա,
ձոնում էի քեզ բյուր երգեր իմ սուրբ տուն,
Հիմա ՛քեզ եմ կյանքս տալիս անխնա։
Երգում էի՝ զգալով շունչը գարնան,
Երգում էի՝ նետվում կռվի քեզ համար,
Ահա վերջին երգս եմ զրամ հաղթական՝
Գլխիս վրա դահճի կացինն արնավառ.։
Ազատություն սովորեցրեց երգս ինձ,
Երգս է կոչում՝ մեռնել մահով կտրիճի,
Սուրբ երգ դարձած՝ կյանքս այրվեց անթախիծ,
Եվ թող մահս որպես կռվի երգ հնչի։
1943